Հոդված 1
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«ներքին ջրային ուղիներ»՝ անդամ պետությունների բնական կամ արհեստականորեն ստեղծված ջրային հաղորդակցության ուղիներ, որոնք նշված են տեղորոշման նշաններով կամ այլ եղանակով, օգտագործվում են նավագնացության նպատակով, և որոնցով, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, թույլատրվում է նավերի նավարկությունը օտարերկրյա պետությունների դրոշների ներքո.
«երկկողմ փոխադրումներ»՝ բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրում, նավի դրոշի քարշակում անդամ պետություններից մեկի ներքին ջրային ուղիների նավահանգիստներից (դեպի նավահանգիստներ) դեպի մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիների նավահանգիստներ (նավահանգիստներից).
«նավապետ»՝ անդամ պետություններից մեկի քաղաքացի, որն ատեստավորվել և նշանակվել է այդ պաշտոնում նավի դրոշի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է նավի կառավարումը, այդ թվում՝ նավավարումը, նավարկման անվտանգության ապահովումը, նավի վրա կարգուկանոնի պահպանումը, ջրային միջավայրի պաշտպանությունը, նավին, նավի վրա գտնվող մարդկանց և բեռին վնաս հասցնելը կանխելու միջոցների ձեռնարկումը, և նավատիրոջ ներկայացուցիչն է.
«անդամ պետության իրավասու մարմին»՝ անդամ պետության՝ ներքին ջրային տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության մշակում և նորմատիվ-իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող մարմին.
«հարակից ներքին ջրային ուղիներ»՝ ներքին ջրային ուղիների տեղամասեր, որոնք մտնում են երկու կամ ավելի սահմանակից անդամ պետությունների տարածքներում միաժամանակ տեղակայված մեկ ջրային օբյեկտի ավազանի մեջ.
«նավ»՝ անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ նավերի ազգային ռեեստրում կամ նավերի այլ համապատասխան պաշտոնական ցանկում ներառված, նավերի իր ռեեստրում կամ նավերի այլ համապատասխան պաշտոնական ցանկում գրանցած՝ անդամ պետության ռեզիդենտի տիրապետման տակ գտնվող, նավագնացության նպատակով օգտագործվող ցանկացած նավ: Նշված հասկացությունը չի ներառում սպորտային առագաստանավերն ու զբոսաշրջային նավերը, ռազմական նավերը, ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավեր.
«նավատեր»՝ անդամ պետության տարածքում և դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իր անունից շահագործում է նավը՝ անկախ այն հանգամանքից՝ նա այդ նավի սեփականատերն է, թե օգտագործում է այն այլ օրինական հիմքով.
«նավագնացություն»՝ բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրման, նավերի և լողացող օբյեկտների քարշակման հետ կապված գործունեություն.
«ներքին ջրային ուղիներով տարանցում»՝ անդամ պետություններից մեկի նավերի նավարկումը մյուս անդամ պետության ջրային ուղիներով՝ առանց մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիներում բեռների բեռնման և դատարկման, ուղևորների նստեցման և իջեցման, եթե այդ նավարկումն սկսվում և ավարտվում է անդամ պետության պետական սահմանի հատմամբ.
«անդամ պետության լիազորված մարմին»՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որի լիազորությունների մեջ են մտնում սույն համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը.
«անձնակազմի անդամ»՝ ցանկացած անձ, որն ուղերթի ընթացքում նավի վրա անմիջականորեն զբաղված է նավի շահագործման կամ դրա սպասարկման, այդ թվում՝ ուղևորների սպասարկման հետ կապված պարտականությունների կատարմամբ և որն ընդգրկված է նավի անձնակազմի ցուցակում։
Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով: