Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Համաձայնագրի նպատակը

Սույն Համաձայնագրի նպատակը Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանն ուղղված համագործակցության կազմակերպումն է, որը հնարավորություն է տալիս ապահովելու՝

Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային տարածքներ ներմուծվող ապրանքների, ինչպես նաև տարանցիկ կարգով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգերի արագացումը.

ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ տեղեկատվության փոխանակման ժամանակ ստացված տվյալների օգտագործումը՝ ռիսկերի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացման և մաքսային հսկողության ձևերի կատարելագործման համար.

Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային տարածքներ մաքսային հսկողությունից խուսափելու ճանապարհով պոտենցիալ վտանգավոր, տեղափոխման համար արգելված և սահմանափակված ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերի և անվտանգության ապահովման ոլորտում Կողմերի շահերին առնչվող այլ ռիսկերի նվազեցումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։