Հոդված 5
Հոդված 5
Տեղեկատվության փոխանակումը
1. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում փոխանակման ենթակա՝ ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ձևավորվում է մաքսային փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հիման վրա:
Այդպիսի տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային տեսքով կանոնավոր կերպով:
2. Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով կամ չինարենով։
Առանձին վավերապայմանների մասով տեղեկությունները կարող են ներկայացվել լատիներեն այբուբենի կիրառմամբ:
Ծածկագրված տեսքով տրամադրվող տեղեկատվության փոխանցման դեպքում օգտագործվում են միջազգային ստանդարտների հիման վրա մշակված դասակարգիչներ և տեղեկագրքեր:
3. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում տեղեկատվության փոխանակումն ապահովելու նպատակով Կողմերը կարդիականացնեն իրենց տեղեկատվական համակարգերը և նախօրոք կիրականացնեն տեղեկատվության փոխանակմանը պատրաստվելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական աշխատանքները: