Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Փոխգործակցության մեխանիզմը

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու լիազորված մարմինները կենտրոնական մաքսային մարմիններն են:

2. ՉԺՀ-ի կողմից սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու լիազորված մարմինը ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչությունն է:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համակարգումը և նպաստում Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ տեղեկատվության փոխանակման իրականացմանը՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները:

4. Եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները հանդես են գալիս որպես ուղարկող երկրի կամ տարանցման երկրի մաքսային մարմիններ, ապա համապատասխան լիազորված մարմիններն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում են Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգ՝ ՉԺՀ-ի լիազորված մարմնին այն փոխանցելու համար:

5. Եթե ՉԺՀ-ի մաքսային մարմինները հանդես են գալիս որպես ուղարկող երկրի կամ տարանցման երկրի մաքսային մարմիններ, ապա ՉԺՀ-ի լիազորված մարմինն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին այն փոխանցելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։