Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Համաձայնագրի առարկան

1. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Կողմերն իրականացնելու են ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային (ծովային և գետային) տրանսպորտի տեսակներով Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

2. Տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է փուլ առ փուլ՝ Կողմերի կողմից այն առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան տեխնիկական պատրաստվածության մակարդակին հասնելուն զուգընթաց, որոնք կնքվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների և ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության միջև, որոնք իրենց պետությունների օրենսդրության հիման վրա իրականացնում են պետական քաղաքականության, մաքսային գործի ոլորտում նորմատիվ ակտերի իրականացման գործառույթներ, ինչպես նաև մաքսային գործի ոլորտում հսկողության և վերահսկողության գործառույթներ՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները: Նշված միջազգային պայմանագրերից առաջինը պետք է ստորագրվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 12 ամիսը լրանալուց ոչ ուշ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջազգային պայմանագրերով սահմանվելու են այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների ծավալն ու կազմը, որոնց մասով իրականացվելու է տեղեկատվության փոխանակումը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 6-8-րդ կետերը, սույն Համաձայնագրի 1-ին հավելվածը և Կողմերի կողմից սահմանված չափանիշները, այդ թվում՝ տեղափոխման ուղղությունները և եղանակները (տրանսպորտի տեսակները), ապրանքների խմբերը (ապրանքային դիրքերը), անցակետերը, ինչպես նաև ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման տեխնիկական պայմանները (տեղեկությունների կառուցվածքը և ձևաչափը, օգտագործվող դասակարգիչներն ու տեղեկագրքերը, փոխանակման կարգը և կանոնակարգը, փոխանակման եղանակները, տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման սխեման, տեղեկատվության փոխանակման ժամանակ անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները):

4. Կողմերը ձգտելու են ընդլայնել փոխանակման ենթակա տեղեկությունների ծավալն ու կազմը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 6-8-րդ կետերը և սույն Համաձայնագրի 2-րդ հավելվածը:

5. Այն տեղեկությունների կառուցվածքն ու ձևաչափը, որոնց փոխանակումն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջազգային պայմանագրերին համապատասխան, սահմանվում են՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները, Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության հանձնարարականները՝ տվյալների էլեկտրոնային փոխանակման ոլորտում:

6. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները տեղեկատվություն են տրամադրում այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից արտահանվում են՝

ՉԺՀ,

երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ ՉԺՀ-ի մաքսային տարածքով տարանցմամբ:

7. ՉԺՀ-ն տեղեկատվություն է տրամադրում այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք ՉԺՀ-ից արտահանվում են՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ,

երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տարանցմամբ:

8. Տեխնիկական պատրաստվածության մակարդակին հասնելուց հետո Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները և ՉԺՀ-ն փոխանակելու են տեղեկատվություն այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք երրորդ երկրներից (տարածաշրջաններից) տարանցիկ կարգով տեղափոխվում են՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ՉԺՀ-ի մաքսային տարածքով,

ՉԺՀ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով,

երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային տարածքներով:

9. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում չի իրականացվում ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխվող, ինչպես նաև միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

10. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում չի իրականացվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը և ՉԺՀ-ի օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տեղեկություններին վերաբերող տեղեկատվության փոխանակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։