Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումները

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«տեղեկատվություն»՝ տեղեկություններ, տվյալներ, փաստաթղթեր, հաշվետվություններ և գրություններ, որոնք ներկայացվում են էլեկտրոնային տեսքով՝ սույն Համաձայնագրին համապատասխան սահմանված՝ կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջների պահպանմամբ,

«խորհրդապահական տեղեկատվություն»՝ այն տեղեկատվության բոլոր տեսակները, որին առնչվելու հնարավորությունը, որի փոխանակումն ու տարածումը սահմանափակված են Կողմերի օրենսդրությանը համապատասխան,

«նշանակման երկիր»՝ ապրանքների ներմուծման մաքսային փաստաթղթերի ձևակերպման երկիր (տարածաշրջան),

«ուղարկող երկիր»՝ ապրանքների արտահանման մաքսային փաստաթղթերի ձևակերպման երկիր (տարածաշրջան),

«տարանցման երկիր»՝ ապրանքների տարանցիկ փոխադրման մաքսային փաստաթղթերի ձևակերպման երկիր (տարածաշրջան),

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝» Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքները, ինչպես նաև դրանց սահմաններից դուրս գտնվող այն արհեստական կղզիները, կառույցները, կայանքները և այլ օբյեկտներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն ունեն բացառիկ իրավազորություն,

«ՉԺՀ-ի մաքսային տարածք»՝ տարածք, որտեղ կիրառվում է ՉԺՀ-ի մաքսային օրենսդրությունը,

«մաքսային փաստաթղթեր»՝ մաքսային հայտարարագիր և այլ փաստաթղթեր, որոնք կազմվում են բացառապես մաքսային գործառնությունների կատարման և մաքսային հսկողության անցկացման համար, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման ու մաքսային հսկողության անցկացման ընթացքում և դրանց արդյունքներով,

«ապրանք»՝ ցանկացած շարժական գույք, ապրանքներ և առարկաներ, որոնք ուղարկողի (ստացողի) կողմից Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային սահմաններով տեղափոխվում են Կողմերի մաքսային օրենսդրությանը համապատասխան,

«միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ»՝ Կողմերի օրենսդրությանը համապատասխան սահմանվող տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են բեռների միջազգային փոխադրման համար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։