Հոդված 6
Հոդված 6
Տեղեկատվության օգտագործումն ու պաշտպանությունը
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունն օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և ՉԺՀ-ի՝ սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու լիազորված մարմինների կողմից բացառապես մաքսային նպատակներով և ենթակա չէ փոխանցման այլ անձանց, այդ թվում՝ դատական ընթացակարգերում որպես ապացույց օգտագործվելու համար՝ առանց այդ տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնության:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և ՉԺՀ-ի՝ սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվություն ստացած լիազորված մարմիններն ապահովում են դրա պաշտպանությունը իրենց պետության օրենսդրությանը համապատասխան: