Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխում չի թույլատրվում՝ հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում բացակայում են տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում:

2. Հանձնաժողովի կողմից սահմանվում է մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման իրավաչափության հաստատման կարգը՝ տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ դեպքերում, և անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկատվական համակարգերի անսարքության մասին տեղեկացման կարգը:

Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։

3. Անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողությունը՝ իրենց օրենսդրությանը համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։