Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն հետագծելիության ազգային համակարգում կիրառելու սույն համաձայնագրով չնախատեսված, բայց դրան չհակասող առանձնահատկություններ։

2. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն իրենց տարածքում օգտագործելու սույն համաձայնագրին համապատասխան ստեղծված և գործող հետագծելիության ազգային համակարգ այն ապրանքների համար, որոնք ենթակա չեն հետագծելիության սույն համաձայնագրին համապատասխան և որոնց շրջանառությունն իրականացվում է այդ անդամ պետության տարածքում, ինչպես նաև այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների համար։

Սույն համաձայնագրին համապատասխան ստեղծված և գործող՝ հետագծելիության ազգային համակարգի այդպիսի օգտագործումը չի կարող հիմք հանդիսանալ այլ անդամ պետությունների տարածքներում նշված ապրանքների շրջանառության մասին տեղեկությունների տրամադրում պահանջելու համար։

3. Սույն համաձայնագրի կիրառումը չի խոչընդոտում անդամ պետություններում այն ապրանքների, այդ թվում՝ սույն համաձայնագրին համապատասխան հետագծելիության ենթակա այն ապրանքների մասին տեղեկությունների հավաքման, հաշվառման և պահպանման՝ անդամ պետություններում ներդրված և օգտագործվող այլ համակարգերի գործունեությունը, որոնց նկատմամբ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կիրառվում են այլ պահանջներ կամ պարտավորություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։