Հոդված 8
Հոդված 8
1. Այն անդամ պետությունը, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները, ապահովում է իր հետագծելիության ազգային համակարգում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված՝ տարբեր անդամ պետությունների անձանց միջև իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների ուղարկումն այն անդամ պետություն, որի տարածք են տեղափոխվում այդ ապրանքները, և անդամ պետություններ, որոնց տարածքներով ենթադրվում է իրականացնել հետագծելիության ենթակա ապրանքների փոխադրումը, ինչպես նաև՝ այլ անդամ պետություններ, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններն ուղարկվում են այդ տեղեկություններն այն անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններն ուղարկվում են էլեկտրոնային տեսքով հետևյալ կազմով (եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի կողմից)՝
1) այն անդամ պետության ծածկագիրը, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները.
2) տեղեկություններ այն անձի մասին, որն այլ անձի է փոխանցում ապրանքների տիրապետման, օգտագործման և տնօրինման իր իրավունքը, կամ այն անձի մասին, որն իրականացնում է այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող՝ այդ ապրանքների տեղափոխումը մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում.
անվանում կամ ազգանուն, անուն, հայրանուն (առկայության դեպքում).
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը կամ բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը.
3) այն անդամ պետության ծածկագիրը, որի տարածք են տեղափոխվում հետագծելիության ենթակա ապրանքները.
4) տեղեկություններ այն անձի մասին, որին սույն կետի 2-րդ ենթակետում նշված անձի կողմից փոխանցվել է ապրանքների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը.
անվանում կամ ազգանուն, անուն, հայրանուն (առկայության դեպքում).
գտնվելու վայրը (բնակության վայրը).
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը կամ բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը.
5) ուղեկցող փաստաթղթի գրանցման համարը և ամսաթիվը.
6) հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ ուղեկցող փաստաթղթին համապատասխան.
7) հետագծելիության ենթակա ապրանքի անվանումը՝ ուղեկցող փաստաթղթին համապատասխան.
8) չափման միավորը, որը գործածվում է ուղեկցող փաստաթղթում հետագծելիության ենթակա ապրանքի համար (կարող է չուղարկվել, եթե այդ չափման միավորը համընկնում է ապրանքի այն չափման միավորի հետ, որը գործածվում է հետագծելիության իրականացման նպատակներով՝ ցանկին համապատասխան).
9) հետագծելիության ենթակա ապրանքի՝ ուղեկցող փաստաթղթում նշված քանակությունն այն չափման միավորով, որը գործածվում է ուղեկցող փաստաթղթում (կարող է չուղարկվել, եթե ապրանքի քանակությունը նշված է հետագծելիության իրականացման նպատակներով գործածվող՝ ապրանքի քանակական չափման միավորով).
10) հետագծելիության ենթակա ապրանքի չափման՝ հետագծելիության իրականացման նպատակներով գործածվող քանակական միավորը՝ ցանկին համապատասխան.
11) հետագծելիության ենթակա ապրանքի՝ ուղեկցող փաստաթղթում նշված քանակը՝ ապրանքի չափման՝ հետագծելիության իրականացման նպատակով գործածվող քանակական միավորով.
12) ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան հետագծելիության ենթակա ապրանքները ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով (հետագծելիության ենթակա այն ապրանքների համար, որոնք նշված են սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում).
13) հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ ապրանքների հայտարարագրին համապատասխան (հետագծելիության ենթակա այն ապրանքների համար, որոնք նշված են սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում).
14) մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումից տեղեկությունները, որին համապատասխան հետագծելիության ենթակա ապրանքները ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով (հետագծելիության ենթակա այն ապրանքների համար, որոնք նշված են սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում, և եթե ուղեկցող փաստաթուղթը փոխկապակցված է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին այդ դիմումի հետ).
գրանցման համարը.
հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը.
ուղարկող երկիրը.
նշանակման երկիրը.
արժույթը.
հետագծելիության ենթակա ապրանքի արժեքը.
հետագծելիության ենթակա ապրանքի անվանումը և նկարագրությունը.
հետագծելիության ենթակա ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, որը նշված է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ.
հետագծելիության ենթակա ապրանքի չափման միավորը, որը նշված է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ (կարող է չուղարկվել, եթե այդ չափման միավորը համընկնում է ապրանքի այն չափման միավորի հետ, որը գործածվում է հետագծելիության իրականացման նպատակներով՝ ցանկին համապատասխան).
հետագծելիության ենթակա ապրանքի քանակությունը՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ նշված չափման միավորներով (կարող է չուղարկվել, եթե ապրանքի քանակությունը նշված է հետագծելիության իրականացման նպատակներով գործածվող՝ ապրանքի քանակական չափման միավորով).
հետագծելիության ենթակա ապրանքի չափման՝ հետագծելիության իրականացման նպատակներով գործածվող քանակական միավորը՝ ցանկին համապատասխան.
հետագծելիության ենթակա ապրանքի քանակը՝ ապրանքի չափման՝ հետագծելիության իրականացման նպատակով գործածվող քանակական միավորով.
հետագծելիության ենթակա ապրանքի համաքաշը.
հետագծելիության ենթակա ապրանքի ծագման երկիրը.
15) այն փաստաթղթի անվանումը, գրանցման համարը և ամսաթիվը, որի հիման վրա, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված ապրանքները ներառված են հետագծելիության ազգային համակարգում.
16) հետագծելիության ենթակա ապրանքի նշանակման (առաքման, բեռնաթափման) կետերի մասին տեղեկությունները՝ ուղեկցող փաստաթղթերին համապատասխան (առկայության դեպքում).
17) գույքագրման ակտի (առկայության դեպքում) ամսաթիվը և գրանցման համարը.
18) հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ գույքագրման ակտին համապատասխան (առկայության դեպքում).
19) հետագծելիության ենթակա ապրանքային միավորի վրա զետեղված նույնականացման համարը (հետագծելիության ազգային համակարգում դրա առկայության դեպքում).
20) հետագծելիության ենթակա ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
4. Սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց շարքին չեն դասվում այն անձինք, որոնք իրականացնում են հետագծելիության ենթակա ապրանքների փոխադրում՝ փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրի հիման վրա։