Հոդված 14
Հոդված 14
1. Հետագծելիության մեխանիզմի ներդրումն իրականացվում է փուլ առ փուլ։
2. Առաջին փուլում հետագծելիության մեխանիզմը գործում է փորձնական ծրագրի շրջանակներում։
3. Անդամ պետությունները պարտավորվում են հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական ծրագրի իրագործումն սկսել սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիսը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան նշված օրվան հաջորդող ամսվա 1-ին օրը:
Հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի իրագործման ժամկետները և պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կողմից։
4. Փորձնական ծրագրի իրագործումն սկսելու օրվանից անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ազգային համակարգերի գործունեությունը փորձնական ծրագրի շրջանակներում հետագծելիության մեխանիզմի իրագործման համար անհրաժեշտ ծավալով:
5. Մշտական հիմունքներով հետագծելիության մեխանիզմը սկսում է գործել փորձնական ծրագրի արդյունքներով ընդունված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմանը համապատասխան:
Հետագծելիության մեխանիզմի՝ մշտական հիմունքներով գործունեության սկսման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո։