Հոդված 12
Հոդված 12
1. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին այն տեղեկությունները, որոնք, սույն համաձայնագրին համապատասխան, ներառված են հետագծելիության ազգային համակարգերում, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվում են միայն հետագծելիության նպատակներով՝ սույն համաձայնագրին համապատասխան:
Անդամ պետություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում՝ նշված տեղեկությունները անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից ոչ իրավաչափ տարածելուց պաշտպանելու համար և ապահովում են այդ տեղեկություններին հասանելիություն ունեցող անձանց շրջանակի սահմանափակումը, ինչպես նաև դրանց պաշտպանությունը՝ իրենց օրենսդրությանը համապատասխան։
2. Անդամ պետությունների պետական իշխանության մարմինները և (կամ) կազմակերպությունները, որոնք սահմանվել են սույն համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինչպես նաև անդամ պետությունների՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված պետական իշխանության մարմինները, որոնք սույն համաձայնագրին համապատասխան, հասանելիություն են ստացել հետագծելիության ազգային համակարգերում ներառված տեղեկություններին, դրանց պաշտոնատար անձինք (աշխատողները) իրավունք չունեն հրապարակելու, անձնական նպատակներով օգտագործելու կամ այլ անձանց (այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմիններին) փոխանցելու առևտրային, հարկային, բանկային և անդամ պետությունների օրենսդրությամբ պաշտպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվություն, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն՝ բացառությամբ սույն համաձայնագրին համապատասխան այդ տեղեկատվության փոխանցման և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում։