Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Հետագծելիության մեխանիզմի շրջանակներում անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակումը՝ սույն համաձայնագրին համապատասխան։

2. Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված՝ տարբեր անդամ պետությունների անձանց միջև կատարվող գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակումը կանոնավոր է իրականացվում՝ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան։

Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված այն գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակումը, որոնք նախորդում են մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք այդ ապրանքների տեղափոխմանը, իրականացվում է սույն համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան։

3. Հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակումն ապահովվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։