Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Հետագծելիության ազգային համակարգերի ստեղծումն ու դրանց գործունեության ապահովումն անդամ պետությունների կողմից իրականացվում են սույն համաձայնագրին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրոնային տեսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

2. Հետագծելիության ազգային համակարգերում ներառվում են հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ։

3. Ցանկը հաստատելու (ցանկում փոփոխություններ կատարելու) մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Միության մաքսային տարածքում փաստացի գտնվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները ենթակա են հետագծելիության ազգային համակարգերում ներառման՝ Հանձնաժողովի նշված որոշմամբ սահմանվող ժամկետներում և կարգով։

4. Մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող տեղափոխման մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու դեպքերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի կողմից կարող է սահմանվել նշված տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու կարգ։

5. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում առնվազն այն ծավալով, որն անհրաժեշտ է սույն համաձայնագրի 8-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակման համար։

6. Հետագծելիության ազգային համակարգը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝

1) հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների լրիվություն.

2) հետագծելիության ենթակա ապրանքների հաշվառում՝ ցանկով նախատեսված չափման քանակական միավորների օգտագործմամբ.

3) ուղեկցող փաստաթղթի և այն փաստաթղթի միջև փոխկապվածության ապահովում, որի հիման վրա ապրանքների մասին տեղեկությունները ներառվել են հետագծելիության ազգային համակարգում (ապրանքների հայտարարագիր, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմում, սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթեր).

4) հաջորդ ուղեկցող փաստաթղթի փոխկապվածության ապահովումը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ.

5) հետագծելիության ազգային համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջականություն և հավաստիություն.

6) հետագծելիության ենթակա ապրանքների (ապրանքների խմբաքանակի) համընդգրկուն փաստաթղթային նույնականացման ապահովում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան դրանց շրջանառության ժամանակ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։