Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պարտավոր են՝

1) ձևակերպել ուղեկցող փաստաթղթերը էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն դեպքի, երբ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ձևակերպումն անհնար է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվականհեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում.

2) ներկայացնել հետագծելիության ազգային համակարգում ներառման ենթակա լրիվ և հավաստի տեղեկություններ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառությունն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանվում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց շարքին չեն դասվում այն անձինք, որոնք իրականացնում են հետագծելիության ենթակա ապրանքների փոխադրում՝ փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրի հիման վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։