Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը

1. Մեկ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունները (բացառությամբ սույն համաձայնագրի 32-րդ հոդվածի 2-րդ կետում նշված աուդիտորական կազմակերպությունների) և անհատ աուդիտորները իրավունք ունեն աուդիտորական գործունեություն իրականացնելու մյուս անդամ պետություններում։

Աուդիտորական գործունեությունը կարող է իրականացվել անհատ աուդիտորների կողմից, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։

2. Մեկ անդամ պետության աուդիտորները (բացառությամբ սույն համաձայնագրի 32-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց) իրավունք ունեն աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու մյուս անդամ պետություններում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։