Հոդված 8
Հոդված 8
Ուսուցում՝ որակավորման բարձրացման ծրագրերով
1. Աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու (որպես անհատ աուդիտոր աուդիտորական գործունեություն իրականացնելու) իրավունքի ծագման տարվան հաջորդող տարվանից սկսած՝ աուդիտորը պետք է անցնի ուսուցում՝ որակավորման բարձրացման ծրագրերով (այսուհետ՝ ուսուցում)։
2. Աուդիտորների ուսուցմամբ պետք է ապահովվի նրանց տեսական գիտելիքների, մասնագիտական հմտությունների ու կարողությունների անհրաժեշտ մակարդակի պահպանումը։
3. Աուդիտորների ուսուցման նվազագույն տևողությունը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ և չի կարող 80 ժամից պակաս լինել՝ իրար հաջորդող երկու օրացուցային տարիների ընթացքում։
4. Անդամ պետությունը սահմանում է աուդիտորների կողմից ուսուցում անցնելու պարբերականությունը և կարգը։