Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

Աուդիտորական գործունեության կարգավորումն անդամ պետությունում

1. Անդամ պետությունը սահմանում է աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինը։ Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմիններ կարող են լինել անդամ պետությունների պետական մարմինները, հատուկ այդ նպատակով ստեղծված կազմակերպությունները։

2. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինը պետք է անկախ լինի աուդիտորական կազմակերպություններից, անհատ աուդիտորներից, աուդիտորներից, աուդիտորների մասնագիտական միավորումներից (ինքնակարգավորվող կազմակերպություններից)։

3. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների շարքին են դասվում՝

ա) աուդիտորական գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակումը.

բ) աուդիտորական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաև աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջների սահմանումը.

գ) անդամ պետությունում աուդիտորական ծառայությունների շուկայի վիճակի վերլուծությունը.

դ) աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված՝ մյուս անդամ պետությունների մարմինների հետ փոխգործակցությունը.

ե) սույն համաձայնագրով և (կամ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։

4. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման նպատակով անդամ պետությունն աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմնին պետք է օժտի աուդիտորական կազմակերպություններից, անհատ աուդիտորներից, աուդիտորներից, աուդիտորների մասնագիտական միավորումներից (ինքնակարգավորվող կազմակերպություններից) անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը պահանջելու իրավունքով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։