Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

Աուդիտորական գործունեության ներքին կարգավորման առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետությունը, իր օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններին վերապահելու Հայաստանի Հանրապետությունում աուդիտին հարակից ծառայություններ մատուցելու իրավունք։

2. Ղազախստանի Հանրապետությունը, իր օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի օտարերկրյա աուդիտորական կազմակերպությանը վերապահելու այն աուդիտորական կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալին մասնակցելու իրավունք, որի վերաբերյալ տեղեկություններն ընդգրկված են Ղազախստանի Հանրապետության աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում, այն դեպքում, երբ նշված աուդիտորական կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 49 տոկոսից ավելին պատկանում է օտարերկրյա աուդիտորական կազմակերպությանը։ Նշված աուդիտորական կազմակերպությունն իրավունք ունի մատուցելու աուդիտորական ծառայություններ միայն Ղազախստանի Հանրապետությունում։

3. Ղազախստանի Հանրապետությունը, իր օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ չկիրառելու սույն համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջը։ Այն անձինք, որոնց մասին տեղեկություններն ընդգրկված են Ղազախստանի Հանրապետության աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում, իրավունք ունեն մասնակցելու աուդիտորական գործունեության իրականացմանը միայն Ղազախստանի Հանրապետությունում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։