Հոդված 10
Հոդված 10
Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկվող՝ անհատ աուդիտորի և աուդիտորի մասին տեղեկությունները
Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկվում են անհատ աուդիտորի և աուդիտորի մասին առնվազն հետևյալ տեղեկությունները՝
ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
ծննդյան ամսաթիվը (օր, ամիս, տարի).
բնակության (գրանցման) վայրը.
անհատական գրանցման համարը.
տեղեկություններ՝ որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցման վերաբերյալ (անհատ աուդիտորի համար).
տեղեկություններ՝ աուդիտորի որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) վերաբերյալ, աուդիտորի որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) համարը, որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) տրամադրման վերաբերյալ որոշում ընդունելու ամսաթիվը, նշված ատեստատը (վկայականը, հավաստագիրը) տրամադրած մարմնի (կազմակերպության) անվանումը.
կոնտակտային հեռախոսահամարը (անհատ աուդիտորի համար).
էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում).
տեղեկություններ այն աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի վերաբերյալ, որի աշխատողն է աուդիտորը՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա (նշելով աուդիտորական կազմակերպության անվանումը կամ անհատ աուդիտորի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), աուդիտորական կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ աուդիտորի բնակության (գրանցման) վայրը, Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում), աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի անհատական գրանցման համարը).
տեղեկություններ՝ մյուս անդամ պետություններում և անդամ պետություն չհանդիսացող պետություններում որպես աուդիտոր գրանցված լինելու վերաբերյալ (նշելով գրանցող մարմնի անվանումը և աուդիտորի անհատական գրանցման համարը (առկայության դեպքում)).
տեղեկություններ՝ աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետության օրենսդրության պահանջների խախտման համար ներգործության միջոցներ կիրառելու վերաբերյալ (նշելով ներգործության միջոցների կիրառման վերաբերյալ որոշում ընդունած՝ անդամ պետության մարմնի անվանումը, նշված որոշման ընդունման ամսաթիվը, նշված որոշման համարը (առկայության դեպքում), խախտման տեսակը և կիրառված ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկությունները).
տեղեկություններ՝ անհատ աուդիտորի կողմից աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն անցնելու վերաբերյալ (նշելով աշխատանքի որակի ստուգում անցկացնելու ամսաթիվը և անդամ պետության՝ ստուգում անցկացրած մարմնի անվանումը).
տեղեկություններ՝ որպես անհատ ձեռնարկատեր աուդիտորի գործունեություն սկսելու (այն դադարեցնելու) վերաբերյալ (նշելով այդպիսի գործունեություն սկսելու (այն դադարեցնելու) մասին գրառման ամսաթիվը և պետական գրանցման համարը).
տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպությունում աուդիտորական գործունեության իրականացման հետ կապված պաշտոններում աշխատանքային ստաժի վերաբերյալ։