Հոդված 11
Հոդված 11
Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկվող՝ աուդիտորական կազմակերպության մասին տեղեկությունները
Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկվում են աուդիտորական կազմակերպության վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկությունները՝
լրիվ անվանումը և կրճատ անվանումը (առկայության դեպքում).
կազմակերպաիրավական ձևը.
գտնվելու վայրը.
անհատական գրանցման համարը.
տեղեկություններ՝ որպես իրավաբանական անձ պետական գրանցման վերաբերյալ.
էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում).
բոլոր մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գտնվելու վայրը (առկայության դեպքում).
տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպության սեփականատերերի (մասնակիցների, բաժնետերերի) մասին (նշելով ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում), անվանումներն ու հասցեները).
տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպության կոլեգիալ և (կամ) միանձնյա գործադիր մարմնի անդամների մասին (նշելով ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում)).
տեղեկություններ՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա աուդիտորական կազմակերպության աշխատող հանդիսացող աուդիտորների մասին (նշելով աուդիտորի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անհատական գրանցման համարը, որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) համարը).
տեղեկություններ՝ Հաշվապահների միջազգային դաշնության «Ֆիրմաների ֆորումի» (աուդիտորական կազմակերպությունների միջազգային ցանցերի) անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների միավորումներին անդամակցության (այլ տեսակի մասնակցության) վերաբերյալ (յուրաքանչյուր այդպիսի միջազգային ցանցի համար նշելով այդ ցանցի բոլոր անդամների անվանումներն ու գտնվելու վայրը կամ այն տեղեկատվության աղբյուրը (Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքի հասցեն և այլն), որտեղից կարող են ստացվել այդ տեղեկությունները).
տեղեկություններ՝ մյուս անդամ պետություններում և անդամ պետություն չհանդիսացող պետություններում որպես աուդիտորական կազմակերպություն (կամ համանման անձ) գրանցված լինելու վերաբերյալ (նշելով գրանցող մարմնի անվանումն ու անհատական գրանցման համարը (առկայության դեպքում)).
տեղեկություններ՝ աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետության օրենսդրության պահանջների խախտման համար ներգործության միջոցներ կիրառելու վերաբերյալ (նշելով ներգործության միջոցների կիրառման վերաբերյալ որոշում ընդունած՝ անդամ պետության մարմնի անվանումը, նշված որոշման ընդունման ամսաթիվը, նշված որոշման համարը (առկայության դեպքում), խախտման տեսակը և կիրառված ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկությունները).
տեղեկություններ՝ աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն անցնելու վերաբերյալ (նշելով աշխատանքի որակի ստուգում անցկացնելու ամսաթիվը և անդամ պետության՝ ստուգում անցկացրած մարմնի անվանումը).
տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ (նշելով աուդիտորական կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում ընդունած՝ անդամ պետության մարմնի անվանումը, այդ որոշման ընդունման ամսաթիվը):