Հոդված 13
Հոդված 13
Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ անդամ պետությունների մարմինները
1. Անդամ պետությունը սահմանում է՝
ա) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու մարմինը (մարմինները)։
Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու մարմիններ կարող են լինել անդամ պետության պետական մարմինները, աուդիտորների մասնագիտական միավորումները (ինքնակարգավորվող կազմակերպությունները), հատուկ այդ նպատակով ստեղծված կազմակերպությունները.
բ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու մարմնի (մարմինների) կողմից նշված ռեեստրը վարելու կարգը։
2. Անդամ պետությունը մյուս անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու մարմնի (մարմինների) մասին։
3. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ անդամ պետությունների մարմինները միմյանց և Հանձնաժողովին տեղեկացնում են Ինտերնետ ցանցում իրենց պաշտոնական կայքերի մասին, որտեղ տեղադրվում են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրները։
Հանձնաժողովը Միության պաշտոնական կայքում տեղադրում է Ինտերնետ ցանցում աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ անդամ պետությունների մարմինների պաշտոնական կայքերի հասցեների ցանկը, որտեղ տեղադրվում են նշված ռեեստրները։
4. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ անդամ պետությունների մարմինների փոխգործակցության կարգը սահմանվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից։