Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Աուդիտորական ծառայությունների մատուցման կազմակերպումը

1. Անդամ պետությունը պետք է իր օրենսդրությամբ սահմանի պահանջներ, որոնց համապատասխան՝

ա) աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիրը կատարելու նպատակով աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է ապահովված լինեն անհրաժեշտ և բավարար ֆինանսական, նյութական և աշխատանքային ռեսուրսներով.

բ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի՝ իրենց կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների դիմաց աուդիտորական վարձատրությունը՝

պետք է թույլ տա աուդիտորական կազմակերպությանը, անհատ աուդիտորին մատուցել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված աուդիտորական ծառայությունը՝ աուդիտորական ծառայության ստանդարտներին համապատասխան.

չի կարող պայմանավորված լինել աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված աուդիտորական ծառայությունների մատուցման արդյունքում արտահայտվող անկախ կարծիքին ներկայացվող այն անձի ցանկացած պահանջի կատարմամբ, որին մատուցվել է աուդիտորական ծառայությունը, ինչպես նաև աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից այդ անձին լրացուցիչ ծառայությունների մատուցմամբ.

չի կարող պայմանավորված լինել ապագայում որևէ իրադարձության (փաստի) վրա հասնելով։

2. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է վարեն այն անձանց հաշվառումը, որոնց մատուցվել են աուդիտորական ծառայություններ։ Յուրաքանչյուր այդպիսի անձի վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է ունենան հետևյալ տեղեկատվությունը՝

ա) անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն և գործունեության փաստացի իրականացման հասցեն).

բ) աուդիտորական ծառայությունների մատուցման համար պատասխանատու անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

գ) աուդիտորական վարձատրության չափը և այդ անձից ստացված ցանկացած այլ ծառայության դիմաց վարձատրության չափը.

դ) աուդիտորական կազմակերպությանը, անհատ աուդիտորին իրենց կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների առնչությամբ ներկայացված ցանկացած գրավոր դժգոհություն։

3. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պարտավոր են՝

ա) իրականացնել աուդիտորական ծառայությունների մատուցման յուրաքանչյուր պայմանագրի մասով աշխատանքային փաստաթղթերի վարում՝ աուդիտորական գործունեության ստանդարտներով սահմանված ծավալով ու կարգով.

բ) ձևակերպել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի մասով աշխատանքային փաստաթղթերն աուդիտորական եզրակացությունը, հաշվետվությունը կազմելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ.

գ) պահել աշխատանքային փաստաթղթերն աուդիտորական եզրակացությունը, հաշվետվությունը կազմելու օրվանից առնվազն 5 տարի։

4. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու պահանջներ աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի վարումն իրականացնելու նկատմամբ՝ ի լրումն սույն հոդվածով նախատեսված պահանջների։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։