Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Պարտադիր աուդիտը

1. Պարտադիր աուդիտի ենթակա են՝

ա) վարկային կազմակերպության (բանկի), ապահովագրական կազմակերպության, փոխադարձ ապահովագրական ընկերության, ոչ պետական կենսաթոշակային ֆոնդի, այն կազմակերպության տարեկան հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները, որի արժեթղթերը թույլատրված են կազմակերպված սակարկություններին.

բ) արժեթղթերի ազդագրում ընդգրկվող հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները։

2. Պարտադիր աուդիտն անցկացվում է միայն աուդիտորական կազմակերպությունների կողմից։

3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջներից բացի՝ անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու այն դեպքերը, երբ տնտեսական սուբյեկտի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի, ինչպես նաև այդպիսի դեպքերում անհատ աուդիտորներին տրամադրելու պարտադիր աուդիտ անցկացնելու իրավունք։

4. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտադիր աուդիտ անցկացնող աուդիտորական կազմակերպությունն իր գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի հրապարակում է Ինտերնետ ցանցում՝ իր պաշտոնական կայքում։

5. Աուդիտորական կազմակերպության կողմից սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հրապարակվող տեղեկատվությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները՝

ա) տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպության կազմակերպաիրավական ձևի և դրա կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մասնաբաժինների՝ սեփականատերերի, մասնակիցների (աուդիտորների, աուդիտորական կազմակերպությունների, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց) միջև բաշխման վերաբերյալ.

բ) տեղեկություններ՝ աուդիտորական կազմակերպությունների ցանցի վերաբերյալ (անվանումը, գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը, Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքի հասցեն) (եթե աուդիտորական կազմակերպությունը մտնում է աուդիտորական կազմակերպությունների ցանցի, այդ թվում՝ միջազգային ցանցի կազմի մեջ).

գ) այն ամսաթիվը, որի դրությամբ անցկացվել է աուդիտորական կազմակերպության աշխատանքի որակի վերջին արտաքին ստուգումը, և տվյալ ստուգումն անցկացնող մարմնի (կազմակերպության) անվանումը։

6. Ի լրումն սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների՝ անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու այլ տեղեկություններ, որոնք ենթակա են հրապարակման պարտադիր աուդիտ անցկացնող աուդիտորական կազմակերպության կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։