Հոդված 23
Հոդված 23
Ֆինանսական ոլորտում աուդիտորական գործունեություն իրականացնելու առանձնահատկությունները
1. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ ֆինանսական շուկայի այն մասնակիցների և կազմակերպությունների հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպությունների մասով, որոնց արժեթղթերը թույլատրված են կազմակերպված սակարկություններին, ինչպես նաև աուդիտ անցկացնելու ընթացակարգերի և անդամ պետության համապատասխան լիազորված մարմնին իր օրենսդրությանը համապատասխան աուդիտորական եզրակացություն տրամադրելու կարգի մասով։
2. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպությունների, ինչպես նաև ազգային (կենտրոնական) բանկի աուդիտ անցկացնելու ընթացակարգերի և աուդիտորական եզրակացություն տրամադրելու կարգի մասով։