Հոդված 28
Հոդված 28
Աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությանն առնչվող նորմերի ներդաշնակեցումը
1. Անդամ պետություններն ապահովում են իրենց օրենսդրության ներդաշնակեցումը՝ աուդիտորական գործունեության վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությանն առնչվող մասով, և իրենց օրենսդրությամբ պատասխանատվություն են սահմանում՝
ա) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից սահմանված կարգով ակնհայտ կեղծ ճանաչված աուդիտորական եզրակացություն տրամադրելու համար.
բ) աուդիտորների կողմից լիազորությունները չարաշահելու համար.
գ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջները չկատարելու համար.
դ) աուդիտորական գաղտնիքը հրապարակելու համար (բացառությամբ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ աուդիտորական գաղտնիք կազմող տեղեկություններն ու փաստաթղթերը երրորդ անձանց փոխանցելու դեպքերի).
ե) աուդիտորական ծառայությունների մատուցման ընթացքում ստացված և (կամ) կազմված փաստաթղթերը սահմանված ժամկետի ընթացքում չպահպանելու կամ դրանց պահպանվածությունը չապահովելու համար.
զ) աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք չունեցող անձի, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող անձի կողմից աուդիտորական եզրակացություն, հաշվետվություն տրամադրելու համար։
2. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու աուդիտորական գործունեության վերաբերյալ իր օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության առաջացման դեպքեր՝ ի լրումն սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերի։