Հոդված 3
Հոդված 3
Աուդիտորական գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջները
1. Անդամ պետությունում որպես աուդիտորական կազմակերպություն աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար իրավաբանական անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
ա) աշխատանքային պայմանագրերի հիման վրա առևտրային կազմակերպության աշխատող հանդիսացող աուդիտորների՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված թվաքանակը չպետք է լինի երեքից պակաս.
բ) առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի՝ աուդիտորներին և (կամ) աուդիտորական կազմակերպություններին պատկանող մասնաբաժինը պետք է կազմի 51 տոկոսից ոչ պակաս.
գ) առևտրային կազմակերպության կոլեգիալ գործադիր մարմնում աուդիտորների թվաքանակը պետք է լինի այդ մարմնի կազմի առնվազն 50 տոկոսը։ Առևտրային կազմակերպության միանձնյա գործադիր մարմին հանդիսացող անձը պետք է լինի աուդիտոր.
դ) անթերի գործարար համբավ.
ե) աշխատանքի որակի ներքին վերահսկողություն իրականացնելու կանոնների առկայություն։
2. Աուդիտորական գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող իրավաբանական անձը չի կարող ստեղծվել բաց (հանրային) բաժնետիրական ընկերության կամ պետական (մունիցիպալ) ունիտար ձեռնարկության ձևով։
3. Անդամ պետությունում որպես անհատ աուդիտոր աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
ա) աուդիտոր լինելը.
բ) աշխատանքի որակի ներքին վերահսկողություն իրականացնելու կանոնների առկայությունը։