Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների փոխգործակցությունը

1. Անդամ պետությունն աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմիններին պետք է օժտի մյուս անդամ պետությունների համապատասխան մարմինների հետ փոխգործակցություն իրականացնելու իրավունքով։

2. Անդամ պետությունում աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մի քանի մարմինների առկայության դեպքում անդամ պետությունը պետք է սահմանի մյուս անդամ պետությունների՝ աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների հետ փոխգործակցության համար պատասխանատու լիազորված մարմին։

3. Անդամ պետությունը մյուս անդամ պետություններին ու Հանձնաժողովին պետք է ծանուցի աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների և մյուս անդամ պետությունների՝ աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների հետ փոխգործակցության համար պատասխանատու մարմնի մասին։

4. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների փոխգործակցության կարգը սահմանվում է Միության շրջանակներում միջազգային պայմանագրով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։