Հոդված 35
Հոդված 35
Եզրափակիչ դրույթներ
1. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
2. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։
3. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն համաձայնագրի 2-8-րդ, 14-19-րդ հոդվածների, 20-րդ հոդվածի 2-4-րդ կետերի, 21-23-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 5-րդ կետի, 25-րդ հոդվածի 2-4-րդ կետերի, 26-րդ, 27-րդ և 32-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ մտնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխությունների կատարում նախատեսող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, որտեղ գործում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկա՝ աուդիտի բնագավառում ծառայությունների միասնական շուկային առնչվող մասով։
Կատարված է _____ քաղաքում 20_ թվականի __________ «__»–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից՝