Հոդված 5
Հոդված 5
Աուդիտորական գործունեության իրականացման (աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու) իրավունքի ծագումը և դադարեցումը
1. Աուդիտորական գործունեություն իրականացնելու (աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու) ցանկություն ունեցող անձը որպես աուդիտորական կազմակերպություն, անհատ աուդիտոր աուդիտորական գործունեություն իրականացնելու (որպես աուդիտոր աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու) իրավունք ունի իր մասին տեղեկություններն աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկվելու օրվանից։
2. Որպես աուդիտորական կազմակերպություն, անհատ աուդիտոր աուդիտորական գործունեություն իրականացնելու (որպես աուդիտոր աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու)՝ անձի իրավունքը ենթակա է չեղյալ ճանաչման այն դեպքում, երբ անձը դադարում է համապատասխանել սույն համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված պահանջներին, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով և կարգով, և դադարեցվում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում այդ իրավունքի չեղյալ ճանաչման մասին տեղեկություններն ընդգրկվելու օրվանից։