Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Միջազգային պայմանագրերի կնքումն իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ պայմաննների կատարման հնարավորությունը՝

Միության շրջանակներում շրջանառության մեջ դրվող արտադրանքի՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում, և երրորդ երկրի տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի՝ երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում.

համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչում՝ Միության շրջանակներում շրջանառության մեջ դրվող արտադրանքի համար Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների և երրորդ երկրի տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի համար երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջների համադրելիության որոշման հիման վրա.շրջանառության մեջ է դրվում երրորդ երկրի տարածքում.

հավատարմագրման մարմնի առկայություն երրորդ երկրում, որը, երրորդ երկրի օրենսդրությանը համապատասխան, ճանաչվել է որպես իրավասու (լիազորված), և որն իրականացնում է համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում՝ հավատարմագրման ոլորտում միջազգային ստանդարտների պահանջների համաձայն.

անդամ պետություններում և երրորդ երկրում կիրառվող համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ընթացակարգերի համազորության ապահովում՝ անդամ պետությունների և երրորդ երկրի հավատարմագրման մարմինների կողմից նշված ընթացակարգերի փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման միջոցով՝ հավատարմագրման ոլորտում միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան.

Միությունում և երրորդ երկրում անցկացվող՝ համապատասխանության գնահատման ընթացակարգերի համազորության ապահովում.

տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման այն արդյունքների փոխադարձ ճանաչում անդամ պետությունների և երրորդ երկրի կողմից, որոնք ստացվել են անդամ պետությունների և երրորդ երկրի կողմից լիազորված (նշանակված)՝ համապատասխանության գնահատման մարմինների կողմից (այսուհետ՝ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։