Հոդված 8
Հոդված 8
1. Անդամ պետությունները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում, Հանձնաժողով են ներկայացնում Միության տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի մասին տեղեկատվությունը, որոնք երրորդ երկրների հետ անդամ պետությունների կողմից կնքվել են մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը, այդ երկկողմ համաձայնագրերի պատճենները, ինչպես նաև այն արտադրանքի ցանկերը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, և անդամ պետությունների և երրորդ երկրների՝ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքներ իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների ցանկերը։
2. Հանձնաժողովն ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում, սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ կնքված միջազգային պայմանագրերի և երկկողմ համաձայնագրերի վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը (ներառյալ այն արտադրանքի մասին տեղեկությունները, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, և անդամ պետությունների ու երրորդ երկրների՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների ցանկերը):