Հոդված 7
Հոդված 7
1. Համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումն իրականացվում է անդամ պետությունների կողմից լիազորված (նշանակված)՝ համապատասխանության գնահատման մարմինների կողմից այդ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։
Նշված մարմինների լիազորությունների դադարեցման դեպքում նրանց կողմից տրամադրված փաստաթղթերի գործողությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
2. Հանձնաժողովն իրականացնում է անդամ պետությունների և երրորդ երկրների՝ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների ռեեստրի վարում: Նշված ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։
3. Անդամ պետության պետական իշխանության մարմին չհանդիսացող համապատասխանության գնահատման մարմնին թույլատրվում է անցկացնել համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման աշխատանքներ՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝
ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ անդամ պետության համապատասխանության գնահատման մարմնի՝ որպես իրավաբանական անձի գրանցում.
բ) 2 տարուց ոչ պակաս գործող՝ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրի, կամ եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրամադրված հավատարմագրման կարգավիճակի առկայությունը.
գ) համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ոլորտում այն արտադրանքի առկայությունը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները.
դ) անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրված (տրամադրված) հավատարմագրման վկայագրի (կարգավիճակի) գործողության ժամկետի ընթացքում այնպիսի խախտումների բացակայությունը, որոնց հետևանքով Միության շրջանակներում շրջանառության մեջ է դրվել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող այն արտադրանքը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները.
ե) համապատասխանության գնահատման մարմնում այն արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումն ապահովող փորձարկման բազայի առկայությունը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, կամ իրավաբանական անձի կազմում գործող փորձարկման լաբորատորիայում, որի կազմի մեջ է մտնում համապատասխանության գնահատման մարմինը, այն արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումն ապահովող փորձարկման բազայի առկայությունը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները։