Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Միջազգային պայմանագրերը, որպես կանոն, պետք է պարունակեն՝

անդամ պետությունների և երրորդ երկրի պարտավորությունները նախատեսող դրույթներ՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված պայմանները.

արտադրանքի (արտադրանքի խմբերի, տեսակների) ցանկ, որի մասով վերացվում են տեխնիկական խոչընդոտները (այսուհետ՝ արտադրանք, որի մասով վերացվում են տեխնիկական խոչընդոտները).

այն արտադրանքին ներկայացվող պահանջները սահմանող փաստաթղթերի ցանկ, որի մասով վերացվում են տեխնիկական խոչընդոտները.

անդամ պետությունների և երրորդ պետության պարտավորություններն այն արտադրանքին ներկայացվող պահանջներ սահմանող փաստաթղթերի փոխանակման գծով, որի մասով վերացվում են տեխնիկական խոչընդոտները, ինչպես նաև նշված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվության փոխանակման գծով.

համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքներ անցկացնելու համար համապատասխանության գնահատման մարմինների՝ անդամ պետությունների օրենսդրության և երրորդ երկրի օրենսդրության համաձայն լիազորման (նշանակման) մասին դրույթներ.

անդամ պետությունների և երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների մասին տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես նաև անդամ պետությունների և երրորդ պետության՝ նշված տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու պարտավորությունները սահմանող դրույթներ.

համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման կարգը նախատեսող դրույթներ.

համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման համար կիրառվող ընթացակարգերի՝ անդամ պետությունների և երրորդ երկրի հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կարգը և ժամկետները նախատեսող դրույթներ.

համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքի արդյունքների հետ կապված վիճելի հարցերի կարգավորման կարգ.

փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցերին վերաբերող այլ դրույթներ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։