Հոդված 5
Հոդված 5
Միջազգային պայմանագրերը, որպես կանոն, պարունակում են համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման հետ կապված հետևյալ դրույթները՝
անդամ պետության կամ երրորդ երկրի համապատասխան մարմնի կողմից տրամադրված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի (այդ թվում՝ հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների արձանագրությունների կամ այլ փաստաթղթերի)՝ հայտատուի կողմից անդամ պետության կամ երրորդ երկրի՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմին ներկայացում.
անդամ պետության կամ երրորդ երկրի՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից՝ հայտատուի ներկայացրած համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ուսումնասիրության կարգը.
անդամ պետության կամ երրորդ երկրի՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչելու հնարավորության մասին որոշման կայացում.
անդամ պետության կամ երրորդ երկրի՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից այն արտադրանքի լրացուցիչ հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների անցկացում, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները՝ Միության տեխնիկական կանոնակարգերով կամ երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին դրա համապատասխանության հաստատման նպատակներով.
Միությունում և երրորդ երկրում կիրառվող՝ համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգերի անցկացում.
համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքների արդյունքների հիման վրա անդամ պետության կամ երրորդ երկրի՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից Հանձնաժողովի ակտերով կամ երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված ձևով համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրում կամ դրանց տրամադրման մերժում։