Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

համապատասխանության գնահատման փաստաթղթեր՝ փաստաթղթեր, որոնք Պայմանագրին, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերին կամ երրորդ երկրների օրենսդրությանը համապատասխան, ձևակերպվում են համապատասխանության գնահատման արդյունքներով.

փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտներ՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի, Միությունում կիրառվող համապատասխանության գնահատման ստանդարտների և ընթացակարգերի պահանջների ու արտադրանքի նույնանուն տեսակների մասով երրորդ երկրում կիրառվող՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող, այդ թվում՝ երրորդ երկրի տարածքում կիրառման համար պարտադիր՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող պահանջները կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, համապատասխանության գնահատման ստանդարտների և ընթացակարգերի պահանջների տարբերությունները, որոնք խոչընդոտներ են ստեղծում երրորդ երկրների հետ անդամ պետությունների փոխադարձ առևտրում.

երրորդ երկիր՝ պետություն կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների միավորում:

Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով սահմանված իմաստներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։