Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Սույն Համաձայնագիրը չի ոտնահարում անդամ պետությունների իրավունքները և չի ազդում դրանց պարտավորությունների վրա, որոնք բխում են անդամ պետությունների՝ մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը կնքված միջազգային այլ պայմանագրերից, ինչպես նաև բխում են միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների անդամակցությունից։

2. Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում սույն Համաձայնագրի նպատակներին և սկզբունքներին չհակասող՝ այն արտադրանքի առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցերով միջազգային պայմանագրերի կնքումն անդամ պետությունների կողմից, որի նկատմամբ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել Միության տեխնիկական կանոնակարգերը։

3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

4. Սույն Համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։