Հոդված 3. Մշակութային աճուրդների դասակարգումը և տեսակները
Հոդված 3. Մշակութային աճուրդների դասակարգումը և տեսակները
1․ Մշակութային աճուրդները դասակարգվում են ըստ ժամանակագրության (մ․ թ․ ա․ ժամանակաշրջանից մինչև 21-րդ դար) և տեսակների (հնագիտական, կիրառական արվեստի, գեղարվեստորեն ձևավորված պաշտամունքային նշանակության առարկաների, կերպարվեստի, ձեռագիր և տպագիր գրական արժեքների, երաժշտական գործիքների, գոբելենների, գորգերի, կահույքի)։
2․ Մշակութային աճուրդի շուկան բաժանվում է առաջնային և երկրորդային մակարդակների՝
1) առաջնային մակարդակում մշակութային արժեքների կամ մշակութային նշանակության առարկաների առք ու վաճառքը տեղի է ունենում անմիջականորեն վաճառողների և գնորդների միջև․
2) երկրորդային մակարդակում մշակութային արժեքները կամ մշակութային նշանակության առարկաները սեփականատերերից սպառողներին են անցնում մշակութային աճուրդի տների, աճուրդի կազմակերպիչների և արվեստի գործակալների միջոցով։
3․ Մշակութային աճուրդները լինում են բաց և փակ։ Բաց աճուրդն իրականացվում է հրապարակային, իսկ փակ աճուրդին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք: