Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Մշակութային աճուրդում գործարքների իրականացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Մշակութային աճուրդում գործարքների իրականացումը

1. Մշակութային աճուրդի տանը մշակութային արժեքների կամ մշակութային նշանակության առարկաների իրացման, ծառայությունների մատուցման և այլ վճարները, ինչպես նաև մշակութային արժեքների ու մշակութային նշանակության առարկաների գնահատման գնանշումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ անկանխիկ եղանակով։

2․ Չի թույլատրվում իրականացնել որևէ գործարք այն մշակութային արժեքների կամ մշակութային նշանակության առարկաների առնչությամբ, որոնց վաճառքը կասեցված է դատական ակտով։

3․ Մշակութային աճուրդում գրանցված և ներկայացված մշակութային արժեքները կամ մշակութային նշանակության առարկաները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել պարտավորությունների դիմաց։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։