Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 9. Մշակութային աճուրդի տներին ներկայացվող պարտադիր պահանջները և պայմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Մշակութային աճուրդի տներին ներկայացվող պարտադիր պահանջները և պայմանները

1․ Հեռավար (էլեկտրոնային) կազմակերպվող աճուրդին մասնակցելու նպատակով անձը պետք է մուտք գործի համապատասխան մշակութային աճուրդի տան կայք և գրանցվի համապատասխան պատուհանում, ընդ որում գրանցման համար պարտադիր է ներքոնշյալ տվյալների և փաստաթղթերի տրամադրումը.

1) անունը, ազգանունը և հայրանունը (իրավաբանական անձանց դեպքում՝ ֆիրմային անվանումը)․

2) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (իրավաբանական անձանց դեպքում՝ գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և պետական գրանցման վկայականը)․

3) բանկային քարտի տվյալները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։