Գլուխ 2 · ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 4. Մշակութային աճուրդին մասնակցելու իրավունք ունեցող անձինք
Հոդված 4. Մշակութային աճուրդին մասնակցելու իրավունք ունեցող անձինք
1․ Մշակութային աճուրդին ուղղակիորեն կարող են մասնակցել միայն մշակութային աճուրդի մասնակիցները և մշակութային աճուրդի կազմակերպիչը:
2․ Մշակութային աճուրդի մասնակիցները և լիազորված ներկայացուցիչները պետք է տիրապետեն աճուրդի կազմակերպման կանոններին, որոնց իմացությունը հարց ու պատասխանի ձևաչափով ստուգում է մշակութային աճուրդի կազմակերպիչը նախքան աճուրդի համակարգում աճուրդին մասնակցելու թույլտվության տրամադրումը: