Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 8. Մշակութային աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Մշակութային աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը

1. Մշակութային աճուրդները կարող են կազմակերպվել ֆիզիկական մասնակցությամբ և հեռավար (էլեկտրոնային)։

2. Մշակութային աճուրդն իրականացվում է անգլիական դասական եղանակով։ Ապրանքը՝ լոտը, աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով, և մասնակիցներն աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը։ Բիդ (գնային հայտ) ներկայացնելը վճարովի է։ Եթե երկու անգամ անընդմեջ դասական ձևով չի օտարվում նույն արժեքը, ապա այն իրականացվում է նվազեցման եղանակով՝ փոխադարձ համաձայնությամբ։

3. Մշակութային աճուրդը վարում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը (գնահատված արժեքի չափը), աճուրդային նվազագույն քայլի չափը, որը կարող է կլորացվել գնի ճշտությամբ մինչև առավելագույն ամբողջ թիվը:

4. Մշակութային աճուրդի մասնակիցը բարձրացնում է մասնակցի համարանիշին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու վերաբերյալ: Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկող մեկ մասնակից, որից հետո աճուրդը դադարեցվում է: Այն դեպքում, երբ հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չի լինում, աճուրդավարը երեք անգամ կրկնում է մեկնարկային գինը: Լոտը մեկնարկային գնով երեք անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում տվյալ լոտի աճուրդը համարվում է չկայացած:

5. Մշակութային աճուրդի դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով՝ բարձրացնելով մասնակցի համարանիշին համապատասխանող համարը (քարտը): Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից աճուրդավարի առաջարկած գինը երրորդ անգամ հայտարարելուց և մուրճի երրորդ հարվածից հետո:

6. Մշակութային աճուրդի ժամանակ, եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ է ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդում հաղթող է ճանաչվում առաջինը բարձր գին առաջարկող մասնակիցը:

7. Մշակութային աճուրդի հաղթող մասնակիցն ու աճուրդի կազմակերպիչն ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը։

8. Եթե մշակութային աճուրդի հաղթող մասնակիցը արձանագրության վերաբերյալ ունի առարկություններ, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

9․ Եթե մշակութային աճուրդով չի վաճառվում մշակութային արժեքը կամ մշակութային նշանակության առարկան, ապա մշակութային աճուրդի տունը չի ստանում գնորդի և վաճառողի հավելավճարները։

10․ Մշակութային աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով: Մշակութային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ:

11․ Եթե մինչև մշակութային աճուրդի անցկացումը մասնակիցներից մեկը հրաժարվում է հետագա գործարքից, ապա մասնակցության վճարը չի վերադարձվում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։