Գլուխ 4 · ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 12. Տեղեկությունների տրամադրումը
Հոդված 12. Տեղեկությունների տրամադրումը
1․ Մշակութային աճուրդի տների և մշակութային աճուրդի կազմակերպիչների կողմից մշակութային արժեքների գնման և վաճառքի վերաբերյալ տեղեկություններ կարող են տրամադրվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության գործողությունների, պետական բյուջեի եկամուտների հավաքման հսկողության իրականացման, մաքսային հսկողության իրականացման նպատակով։