Գլուխ 2 · ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 6. Մշակութային աճուրդի աշխատանքների կազմակերպման կարգը
Հոդված 6. Մշակութային աճուրդի աշխատանքների կազմակերպման կարգը
1․ Մշակութային աճուրդի լսումներն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ լսումների անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, լոտերի, մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի վաճառքի վերաբերյալ:
2․ Մշակութային աճուրդի պաշտոնական լեզուն հայերենն է։ Հեռավար (էլեկտրոնային) աճուրդի դեպքում պետք է լինի եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ հայերեն, անգլերեն, արաբերեն) կայք։
3․ Մշակութային աճուրդի կազմակերպումն իրականացվում է վճարովի հիմունքներով։ Վճարի չափը սահմանում է մշակութային աճուրդի տունը։