Հոդված 2
Հոդված 2
Կիրառության ոլորտը
Սույն համաձայնագրով կարգավորվում են աշխատանքային միգրացիայի շրջանակներում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի՝ աշխատանքի տեղավորման պետությունում դրանք ունեցողների կողմից իրենց շնորհված գիտական աստիճանին համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնելու համար փոխադարձ ճանաչման հետ կապված հարցերը:
Սույն համաձայնագրի դրույթները կիրառվում են նաև մինչև սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելը տրված՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի առնչությամբ՝ բացառությամբ այն դեպքի, երբ գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ աշխատանքի տեղավորման պետությունում ընդունվել է բացասական որոշում՝ ատենախոսության փորձաքննության արդյունքներով։
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ ընդունված բացասական որոշումները հաշվի առնելու նպատակով անդամ պետություններն իրագործում են համապատասխան տեղեկատվության հասանելիությունն ապահովող միջոցներ։