Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Տեղեկատվական ապահովումը

Սույն համաձայնագրի իրագործման նպատակով իրավասու մարմինների կողմից որոշվում են այն լիազորված կազմակերպությունները, որոնք իրականացնում են գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցերի մասին տեղեկատվության փոխանակումը։

Լիազորված կազմակերպություններն ապահովում են իրենց պաշտոնական կայքերում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում ռուսերենով հետևյալ տեղեկատվության տեղադրումը՝

գիտական աստիճանների շնորհման հարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի տեքստերը, ինչպես նաև դրանցում փոփոխությունների կատարման մասին տեղեկությունները.

գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ցանկը և նմուշները.

գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերում ներառման համար պարտադիր տեղեկությունների ցանկն այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը տրվում են այն կազմակերպությունների կողմից, որոնց, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված է գիտական աստիճանների ինքնուրույն շնորհման իրավունք.

անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված գիտական ատեստավորման համակարգերի մասին, այդ թվում՝ այն գիտական մասնագիտությունների բովանդակության և անվանացանկերի (նախապատրաստման ուղղությունների դասակարգիչների) մասին տեղեկությունները, որոնցով շնորհվում են գիտական աստիճանները, ինչպես նաև՝ այն կազմակերպությունների մասին տեղեկությունները, որոնց, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված է գիտական աստիճանների ինքնուրույն շնորհման իրավունք։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։