Հոդված 1
Հոդված 1
Հիմնական հասկացություններ
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
ատենախոսություն՝ գիտական որակավորման ինքնուրույն աշխատանք, որում շարադրված և ապացուցված են նոր գիտական դրույթներ, և որը կատարված է անդամ պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխանող ձևով.
գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթեր՝ փիլիսոփայության դոկտորի (PhD), ըստ գիտական ուղղվածության՝ դոկտորի, գիտությունների թեկնածուի, գիտությունների դոկտորի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք տրված են համապատասխան ատենախոսության հրապարակային պաշտպանության հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
իրավասու մարմիններ՝ անդամ պետությունների մարմիններ (կազմակերպություններ), որոնք կրթության և գիտության բնագավառում իրականացնում են կառավարում, ինչպես նաև անդամ պետությունների պետական կառավարման (իշխանության) մարմիններ, բարձրագույն և հետբուհական կրթության կրթական կազմակերպություններ (հաստատություններ), լրացուցիչ մասնագիտական կրթության կազմակերպություններ (հաստատություններ) և գիտական կազմակերպություններ, որոնք իրականացնում են բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական աշխատողների ատեստավորում.
գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչում՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի՝ սույն համաձայնագրին համապատասխան աշխատանքային միգրացիայի շրջանակներում ճանաչվող կարևորություն՝ աշխատանքի տեղավորման պետությունում այդ փաստաթղթերն ունեցողների կողմից իրենց շնորհված գիտական աստիճանին համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
լիազորված կազմակերպություններ՝ անդամ պետությունների կազմակերպություններ, որոնք իրականացնում են գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման տեղեկատվական ապահովման գործառույթը։
Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով։