Հոդված 6
Հոդված 6
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ազգային ընթացակարգերի կիրառումը
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ազգային ընթացակարգերը կարող են կիրառվել անդամ պետությունների կողմից աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան այն դեպքում, երբ այդ փաստաթղթերն ունեցողները հավակնում են աշխատանքի տեղավորման պետությունում սահմանված գիտական աստիճանի համար տրվող լրավճարներ (հավելավճարներ) և (կամ) արտոնություններ ստանալուն, որոնք վճարվում են (տրամադրվում են) աշխատանքի տեղավորման պետության բյուջեի միջոցների հաշվին: