Հոդված 3
Հոդված 3
Ճանաչման հիմնական սկզբունքները
Անդամ պետություններն անհրաժեշտ են համարում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի արդարացի ճանաչումը և համապատասխանությունը (համադրելիությունը) ապահովող հետևյալ հիմնական սկզբունքների պահպանումը՝
ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգի հանրայնությունը (հրապարակայնությունը)՝ բացառությամբ պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տեղեկություններ պարունակող ատենախոսությունների.
գիտական համայնքի կողմից ատենախոսությունների փորձաքննության անցկացման օբյեկտիվությունը, համակողմանիությունն ու լիարժեքությունը.
ըստ ատենախոսությանը համապատասխանող գիտական ուղղվածության՝ գիտական որակավորման բարձր մակարդակ ունեցող գիտնականներին որպես փորձագետներ ներգրավելը.
ատենախոսության վրա աշխատելու ժամանակ հայցորդի կողմից նոր գիտական արդյունքներ ստանալու ինքնուրույնությունը, ինչպես նաև՝ ատենախոսության մեջ ոչ իրավաչափ փոխառություններին և գիտական արդյունքների կեղծմանը հակազդելը.
գրախոսվող գիտական հրատարակություններում, այդ թվում՝ հղումների համակարգերի և տվյալների միջազգային բազաներում ներառված հրատարակություններում՝ գիտական աստիճանների հայցորդների բարձր հրապարակման ակտիվությունը՝ ատենախոսությունների գիտական ուղղություններին համապատասխան.
բարձրագույն որակավորման գիտական աշխատողների ատեստավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ ատենախոսություններին և գիտական աստիճանների հայցորդներին ներկայացվող պահանջների մակարդակի պահպանումը.
գիտական աստիճանների շնորհման հարցերով, ինչպես նաև՝ գիտական աշխատողների մասնագիտությունների ազգային անվանացանկերի (նախապատրաստման ուղղությունների դասակարգիչների) մշակման ժամանակ համագործակցությունը և տեղեկատվական փոխգործակցությունը։