Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Իսկության ստուգումը և տեղեկությունների տրամադրումը

Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի իսկության ստուգման (վերիֆիկացման), սույն համաձայնագրի 3-րդ հոդվածում նախատեսված հիմնական սկզբունքների պահպանումը հաստատելու նպատակով գործատուն (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուն), անդամ պետությունների շահագրգիռ մարմիններն իրավունք ունեն հարցումներ ուղարկել այլ անդամ պետությունների իրավասու մարմիններ և լիազորված կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել հանրությանը մատչելի տեղեկատվական ռեսուրսները:

Սույն հոդվածով նախատեսված հարցումները գրավոր են ուղարկվում՝ ռուսերենով, և ենթակա են ուսումնասիրման այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որին ուղարկվել է հարցումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։